Մամուլ 1 տարի առաջ - 08:21 04-02-2025

Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հորը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, կանդամակցի հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցությանը: Հովսեփ Աղազարյանը կընդգրկվի նաեւ կուսակցության ղեկավար կազմում՝ վարչությունում, որը կհաստատվի փետրվարի 8-ի հիմնադիր համագումարում: Ի դեպ, Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են ֆուրոր անել՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը տապալելու մասին հայտարարություններով։ Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքից, կուսակցությունից էլ ինքը հեռացավ՝ «սեփական դիմումի համաձայն»։

Ի դեպ, իշխանական շրջանակներում երեկ լուրեր կային, որ փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ դատախազը գա Աղազարյանի հետեւից, սակայն, դատախազության աղբյուրների փոխանցմամբ, երեկվա դրությամբ որեւէ գործընթաց այդ հարցով չկար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան