Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 31-01-2025

Օրակարգ․ Տիրան Խաչատրյանը մեղադրվում է նրանում, ինչի համար ազգային հերոսի կոչում է ստացել․ պաշտպան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Տիրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Անդրիկյանի հետ զրուցել ենք Տիրան Խաչատրյանի կալանավորման, նրան առաջադրված մեղադրանքի, դրա հիմնավորվածության, կալանքը՝ որպես պատժի միջոց օգտագործելու և դրա անթույլատրելիության, ազգային հերոսի կոչումն արժեզրկելու գործողությունների, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Անդրիկյանը համոզմունք հայտնեց, որ Տիրան Խաչատրյանն այժմ փաստացի մեղադրվում է նրանում, ինչի համար ժամանակին ազգային հերոսի կոչման է արժանացել։

«Միանշանա՛կ, մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է և, բացի այդ, գործում առկա են մի շարք ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ այդ օրերին Տիրան Խաչատրյանի գործունեության հետևանքով արդեն Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունեցել խուսափել ավելի ծանր հետևանքներից և հենց այդ հիմքով էլ Տիրան Խաչատրյանը ստացել է ազգային հերոսի կոչում։

Այո՛, եթե զուգահեռներ անցկացնենք, միանշանակ ճիշտ եք, որ նշված ժամանակաշրջանի գործունեության հետևանքով 2020 թվականի հոկտեմբերի 20-ին վարչապետի կողմից առաջարկվել է, որ Տիրան Խաչատրյանին շնորհվի ազգային հերոսի կոչում, և այո՛, հենց այդ ժամանակահատվածի հաար էլ արդեն 2025 թվականին՝ մոտ չորսուկես տարի անց ենթարկվում է քրեական հետապնդման»,- նկատեց նա։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Տիրան Խաչատրյանի կալանքն ապօրինի է, ընդգծեց՝ ցանկացած պարագայում նրան ազատազրկում չի սպառնում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով