Արտաքին 1 տարի առաջ - 19:53 30-01-2025

Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ) հայտնել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ինքնաթիռով ճանապարհորդողների թիվը։ Թուրքիան ներկա պահի դրությամբ օդային փոխադրումների ոլորտում կնքված պայմանագրեր ունի 175 երկրի հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Ուղևորների թիվը 2002-ին կազմում էր շուրջ 34.5 մլն, իսկ 2024-ին այդ թիվը հասել է 230.2 միլիոնի։ Նշվում է, որ ներքին թռիչքները 2024-ի վերջի դրությամբ կազմել են 902.000, իսկ միջազգային թռիչքները՝ 866.000։

2024-ին Թուրքիայի օդային տարածքով անցած թռիչքների թիվը կազմել է 2 միլիոն 290 հզ., որից 521.000-ը եղել են տարանցիկ թռիչքներ ու ըստ այդմ՝ 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցել Թուրքիայի օդային տարածքով։

Վերոնշյալ տվյալների հիման վրա Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան դարձել է աշխարհի ամենալայն թռիչքային ցանց ունեցող երկրներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող