Ներքին 4 տարի առաջ - 20:17 30-05-2022

FLYONE ARMENIA-ը Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու թույլտվություն է ստացել

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևանից դեպի Լիոն և Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերի իրականացումը՝ ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում FLYONE ARMENIA ավիաընկերությունը խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ թռիչքների երթուղու մի մասն անցնում է Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով և ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքն իրականացնելու (owerflight) թույլատվությունը։

«Երևան- Ստամբուլ- Երևան չվերթերն իրականացվում են անխափան՝ շաբաթական երեք թռիչք հաճախականությամբ։ Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրի լուծման հարցում գործուն միջամտության համար»,-նշեց Արամ Անանյանն՝ ավելացնելով, որ անելու են հնարավորը թռիչքների անխափան ընթացքն ապահովելու համար:

Ավելի վաղ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան, Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող