Ներքին 1 տարի առաջ - 15:45 30-01-2025

Բոճորիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարար Բոճորիշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: