Ներքին 13 րոպե առաջ - 19:01 13-11-2026

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: