Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 27-01-2025

Օրակարգ․ Համընդհանուր հայտարարագրումը բեռ է, որին պատրաստ չենք․ Էլեն Մանասերյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Էլեն Մանասերյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, գործընթացում առկա բացերի, մինչև 300 հազար դրամ անկանխիկ գործարքները չհայտարարագրելու նոր որոշման, դրա շարժառիթների, Հայաստանում աշխատող քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ՀԱՄԿ-ի գործունեության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էլեն Մանասերյանը համոզմունք հայտնեց, որ համընդհանուր հայտարարագրումը բեռ է, որին պատրաստ չենք։ «Պատրաստ չէ։ Հայաստանի Հանրապետության աշխատող քաղաքացիների ոչ բոլոր հատվածն է պատրաստ այս հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը, բայց այն, որ նման ինստիտուտ ներդնելը նորմալ է, նորմալ է, ամբողջ աշխարհում ընդունված բան է հայտարարագրելը և չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մեծ հեծանիվ ենք հորինել, որ եկամուտների հայտարարագրման ինստիտուտ ենք ներդնում»,- ասաց նա՝ նշելով, որ պետությունը քաղաքացիներին այս համակարգի ներդրմանը նախապատրաստելու համար բավարար աշխատանք չի կատարել։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նաև շեշտեց, որ ՀՀ-ում աշխատողներն իրենց իրավուքների խախտման հետևից չեն գնում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով