Ներքին 1 տարի առաջ - 15:58 26-01-2025

Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ գողացողները. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 52-ամյա Վահրամ Մ․-ն և հայտնել, որ Մոսկովյան փողոցի 15 հասցեում գողացել են իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և ևս մի քանի ավտոմեքենաներից փորձել են կատարել գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ն նախնական համաձայնության գալով Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Մ․-ի հետ, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 15 հասցեից և հարակից հասցեներում կայանված ավտոմեքենաներից մասնավորապես «Kia» մակնիշի ավտոմեքենայի երկու հայելիների ապակիները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելու ապակին, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելու ապակին և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելու ապակին, իսկ աջ կողային հայելու ապակին վնասել են:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Մոսկովյան փողոցի 15 հասցեի մոտից ավտոմեքենաների կողային հայելիները գողանալու հիմնավոր կասկածով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել Գևորգ Մ․-ին և Անդրանիկ Մ․-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան