Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:18 22-01-2025

Ոսկի գողացողները միամիտ չեն, սարքում են լոմ ու էժանով վաճառում․ Փաշինյանը՝ բողոքների մասին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ կապված ոսկերիչների բողոքի ու մտահոգության հետ։

Ի պատասխան վարչապետը նշեց․ «Մեզ մեղադրում են, որ ստվերային տնտեսությունը բավարար չափով չենք կրճատում, որ թոշակները բավարար չափով բարձրանան, աշխատանքներ կատարվեն, թալանածը հետ չենք բերում: Մարդիկ ինչի՞ հիման վրա են ասում: Ե՞ս եմ էդ ոսկու գործն անում, ե՞ս եմ էդ ստվերի գլխին կանգնած: Եթե անգամ կանգնած եմ, ապա մենք այս քայլով ասում ենք` եկեք, հիմա կտեսնենք` ով ա կանգնում: Ընդեղ նստած էլ, ըսդեղ նստած էլ` ոչ մեկ առանձնապես չի էլ բողոքում, թե ոսկու ստվերն ինչո՞ւ եք ուզում կրճատել»։

Փաշինյանը նաև խոսեց գողացված ոսկին վաճառքի հանելու շղթայի մասին և նշեց, որ երբ ոսկու գողության դեպք է լինում, օպերատիվ աշխատողները առաջինը ոսկու շուկա են գնում՝ զարդերը հայտնաբերելու համար, բայց և շտապեց շեշտել՝ ոսկի գողացողներն է այնպես չէ, որ այդքան միամիտ են, սարքում են լոմ ու էժանով վաճառում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան