Ներքին 1 տարի առաջ - 13:00 25-01-2025

Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազզգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:

Միաժամանակ, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ.՝ 210140+115, էլ․փոստ՝ [email protected]):

Ստորև ներկայացվում են ընթացիկ մրցույթների վերջնաժամկետները.

- Միջազգային կրեդիտային շարժունություն բարձրագույն կրթության ոլորտում - 2025 թվականի փետրվարի 19՝ ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով),
- Վիրտուալ փոխանակման ծրագիր - 2025 թվականի ապրիլի 29՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Erasmus Mundus գործողություններ - 2025 թվականի փետրվարի 13՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում - 2025 թվականի փետրվարի 6՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում - 2025 թվականի փետրվարի 27՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում - 2025 թվականի մարտի 5՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Jean Monnet գործողություններ - 2025 թվականի փետրվարի 12՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով):

Նշված մրցույթներին ՀՀ մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով`
https://shorturl.at/PElKp
https://shorturl.at/VW8NF

Հայտերը ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի https://ec.europa.eu/.../opportunities/portal/screen/home հարթակում:
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներն անհրաժեշտ է ճշտել ծրագիրն իրականացնող ՀՀ համապատասխան բուհի միջազգային համագործակցության բաժնից:

Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներին կարելի է ծանոթանալ ընտրված ծրագրի կայքէջում` https://shorturl.at/gRxFT հղմամբ:

Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը