Ներքին Տեսանյութ 8 րոպե առաջ - 20:30 12-11-2026

Պետական ռեգիստրում հերթերը չեն պակասում

Օրեր առաջ Oragir.News-ը ահազանգ էր ստացել, որ Հայաստանի պետական ռեգիստրում ընդամենը 2 աշխատակից է սպասարկում քաղաքացիներին, ինչի հետևանքով հերթերը բավականին երկարում են, իսկ քաղաքացիները ստիպված են լինում ժամերով սպասել։

Այսօր Oragir.News-ը այցելել է Հայաստանի պետական ռեգիստր՝ տեղում պարզելու, թե որքանո՞վ է համապատասխանում ահազանգը իրականությանը։

Տեղում ականատես եղանք, որ քաղաքացիների սպասարկումն իրականացնում են 3-4 աշխատակից, որոնք աշխատում էին հերթափոխով։ Քաղաքացիները նշեցին նաև, որ պետռեգիստրի աշխատակիցներն իրենք էլ քաղաքացիներին տեղեկացնում են, որ աշխատում են հերթափոխով, ինչի հետևանքով սպասարկման ընթացքում որոշակի հերթեր են գոյանում։

Այնուամենայնիվ, քաղաքացիների կարծիքները տարբեր էին։ Ոմանք նշում էին, որ սպասելու ժամանակն այնքան էլ երկար չէ։ Մյուսներն էլ դժգոհում էին, որ ստիպված են շուրջ մեկ ժամ հերթ կանգնել։ Միևնույն ժամանակ, որոշ քաղաքացիներ դրական գնահատեցին սպասարկման որակը՝ ընդգծելով, որ թեև սպասելը ժամանակատար է, աշխատակիցները պատշաճ են կատարում իրենց աշխատանքը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի