Արտաքին 4 տարի առաջ - 09:59 07-05-2022

Լյուբով Սոբոլը և ևս 6 անձ ներառվել են լրատվամիջոցների օտարերկրյա գործակալների ռեգիստրում


Ռուսաստանի արդարադատության նախարարությունը թարմացրել է որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող լրատվամիջոցների ռեգիստրը՝ ներառելով յոթ հոգու, այդ թվում՝ Լյուբով Սոբոլին՝ Ալեքսեյ Նավալնիի (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված օտարերկրյա գործակալ) գործընկերոջը և քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանին։ Այս մասին վկայում է գերատեսչության կայքում տեղադրված թարմացված ցանկը։
Նրանցից բացի ցուցակում ընդգրկվել են Վլադիմիր Միլովը, Բորիս Կագարլիցկին, Միխայիլ Լիմարևը, Նատալյա Բարանովան և Դենիս Կոնստանտինովը։ Ցուցակում է հայտնվել նաև իրավաբանական աջակցությամբ զբաղվող «Apology» ՍՊԸ-ն։
Մայիսի 6-ին Արդարադատության նախարարությունը որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող անձանց ցուցակում ավելացրել է նաև ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտեռնին։
Բացի այդ, գերատեսչությունը չորս անձի հանել է օտարերկրյա գործակալ ԶԼՄ-ների ռեգիստրից։ Գերատեսչության 2022 թվականի մայիսի 6-ի հրամանի համաձայն՝ օտարերկրյա գործակալների ռեգիստրից հանվել են հետևյալ անձինք՝ Ալեքսանդր Գրեզևը, Վլադիմիր Ժիլկինը, Ալեքսանդր Լյուտովը և Իլյա Պիգալկինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ