Արտաքին 4 տարի առաջ - 19:47 14-07-2022

Պուտինը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր օրենք է ստորագրել, որը կարգավորում է, այսպես կոչված, օտարերկրյա գործակալների կարգավիճակը Ռուսաստանում։ Հիմա այս կարգավիճակը ստանալու համար պետք չէ օտարներից ֆինանսավորում ստանալ, բավական է «գտնվել արտաքին ազդեցության տակ»։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։

Օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունեցող անձանց և կազմակերպություններին կարգելվի դասավանդել հանրակրթական դպրոցներում և բուհերում, կրթական գործունեություն իրականացնել անչափահասների շրջանում և պետական ​​ֆինանսավորում ստանալ ստեղծագործական գործունեության համար։ Նրանց մերժվելու է պետական ​​գաղտնիքների հասանելիությունը։ Նրանց կարգելվի hանրային դիտորդական հանձնաժողովների անդամության թեկնածուներ առաջադրվել և ընտրական հանձնաժողովների անդամ դառնալ։ Նրանց թույլ չեն տա հանրային միջոցառումներ կազմակերպել։

Օտարերկրյա գործակալների չորս գոյություն ունեցող ռեգիստրները կմիավորվեն մեկում: Սակայն օրենքը նախատեսում է նոր ռեգիստրի ստեղծում՝ օտարերկրյա գործակալների հետ փոխկապակցված անձինք։ Այդպիսի անձանց թվում կլինեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստացած կամ գործակալներից գումար ստացած կազմակերպության հիմնադիրները, անդամները, մասնակիցները, ղեկավարները կամ աշխատակիցները:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան