Ներքին 1 տարի առաջ - 11:17 25-01-2025

Հայ ժողովուրդը ՀՀ քաղաքացինե՞րն են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ առիթը բաց չթողներով և հանդես գալով «դասախոսությամբ»։ Նա մասնավորապես անդրադարձել է ազգ և ժողովուրդ հասկացությունների տարբերակմանը։

Փաշինյանը շեշտեց, որ այս հարցն իր համար դարձել է քաղաքական և պետական օրակարգի մաս։

«Ես եկել եմ այն եզրակացության, որ պետության շահը տնտեսական զարգացման շահն է։ Ազգ և ժողովուրդ հասկացություններն ինչո՞վ են տարբերվում իրարից․ ազգը, իմ ընկալմամբ, մարդկանց այն խումբն է, որը միավորված է էթնիկ ծագմամբ։ Ժողովուրդը այն ընդհանրույունն է, որը միավորված է իրավունակությամբ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց, որ մեր Սահմանադրության մեջ գրված է, որ հայ ժողովուրդը ընդունում է ՀՀ Սահմանադրությունը, հետևաբար ժողովուրդը նա է, ով ունի քվեարկելու իրավունք, իսկ քվեարկելու իրավունք ունեն նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի են, հետևաբար հայ ժողովուրդը ՀՀ քաղաքացինե՞րն են։

Փաշինյանը հարց առաջադրեց նաև, թե արդյոք հայ ժողովրդի մաս են կազմում նաև ՀՀ քաղաքացի էթնիկ փոքրամասնությունները։

Հանդիպման մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ սփյուռքահայերը հայ ազգի մասն են։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի