Ներքին 1 տարի առաջ - 19:34 24-01-2025

Կան ավելի լուրջ խնդիրներ. ինչու ՉԺՀ-ն դեսպան չունի մեր երկրում

«Չինաստանը որ պահին ցանկանա, իր հարցերը կլուծի․ նա միայն իր շահերով է առաջնորդվում, և նրանց համար թեկնածու ընտրելը շատ հեշտ է»,-Oragir News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Շուրջ 7 ամիս է, ինչ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի, ինչը բավականին կասկածելի է։ Այս խնդրի վերաբերյալ Oragir News-ը կապ է հաստատել քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

Քաղաքագետը նշեց, դեսպան նշանակում են հարաբերությունները ամրապնդելու, կարգավորելու համար, իսկ եթե չեն նշանակում, ուրեմն դրա կարիքը չունեն։ Եթե երկու երկրներ փայփայում են իրենց հարաբերությունները, դեսպան նշանակելու գործընթացը նման կերպ չէր լինի։ Դիվանագիտական ընթացակարգում առկա է ագրեմանների՝ նախնական համաձայնության գալու գործընթացը։ Դա նշանակում է, որ նույնիսկ մինչև նախկին դեսպանին հետ կանչելը՝ նոր դեսպանի թեկնածությունը արդեն ուղարկվում է մյուս կողմին, որպեսզի հաստատվի։ Հայաստանում վերջին մի քանի տարիներին լսել ենք, որ եղել են դեպքեր, երբ ուղարկել են թեկնածուների և ագրեմաններ չեն ներկայացվել կամ էլ մերժվել են, խնդիրը եղել է թեկնածուի ադրբեջանամետ կամ թուրքամետ դիրքորոշումներ ունենալը։

Քաղաքագետը նշեց նաև, որ պետք է բուն բովանդակությանը նայել․ Չինաստանը որ պահին ցանկանա, իր հարցերը կլուծի․ նա միայն իր շահերով է առաջնորդվում, և նրանց համար թեկնածու ընտրելը շատ հեշտ է։ Էստեղ մեխը հարաբերությունների մեջ եղած խնդիրներն են, և սրանով Չինաստանը ինչ-որ բան է ցանկանում ասել։ Հայաստանը այլևս հետաքրքրությունների այն դաշտում չէ, որ դեռ դեսպանի խնդիր էլ պետք է լուծվի, կան լուրջ խնդիրներ, որի պատճառով Չինաստանը դեսպան չի նշանակում՝ չինական ծրագրերում պասիվ մասնակցությունը, կամ հակաչինական այլանսների մասնակցելը, որն էլ դժվարացնում է հարաբերությունների ձևավորումը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը