Ավելին 4 տարի առաջ - 09:23 20-07-2022

Չինական Xiaohongshu սոցցանցում արգելված է ՉԺՀ-ի նախագահի ավելի քան 500 մականունների օգտագործումը, այդ թվում՝ «ԹագՍի»-ն և «Ադոլֆ Սիտլեր»-ը․ Vice

Չինական Xiaohongshu («Սյաոհունշու») սոցցանցում, որը կարելի է Instagram-ի նմանօրինակը համարել, արգելվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կապված 563 բառ ու բառակապակցություն օգտագործել։

Սոցցանցի զեկույցում զետեղված արգելված բառերի ցանկը, որը նախատեսված է ներքին օգտագործման համար, հասանելի է դարձել լրագրողներին։ Vice պարբերականը որպես օրինակ է բերում միայն երեքը՝ «Ադոլֆ Սիտլեր», «Վինի Թուխ», «ԹագՍի»։ Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ China Digital Times կայքի սկզբնաղբյուրում:

Զեկույցը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես է այս սոցցանցում գրաքննություն իրականացվում։ Մասնավորապես, մոդերատորները ոչ միայն հեռացնում են արգելված բովանդակությունը, նաև Սի Ծինփինի մականուններով գրառումները, այլև ուշադիր հետևում են նորություններին, որպեսզի կանխեն հարթակում պոտենցիալ վտանգավոր թեմաների տարածումը, գրում է Vice-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում