Ներքին 1 տարի առաջ - 18:18 24-01-2025

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ.

«Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության (ԱԲ) հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել մեր կրթական համակարգը և ընդլայնել նորարարությունների սահմանները:

Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ 15 ավագ դպրոցներում հաջողությամբ փորձարկվում է ԱԲ կրթական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 600 աշակերտ: Այս ծրագիրը, որը մշակվել է մեր երկրում, ճանաչվել է միջազգային մակարդակում, և մենք հպարտ ենք, որ այն համապատասխանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտներին: Մենք նպատակ ունենք մինչև 2026 թվականը ծրագրի շահառու դարձնել աշակերտների 80%-ին, ինչը կնպաստի մեր երիտասարդների մրցունակությանը և ստեղծագործական զարգացմանը:

Բարձրագույն կրթության ոլորտում` Երևանի պետական համալսարանում, գործում է արհեստական բանականության լաբորատորիա, որտեղ իրականացվում են նորարարական և կիրառական հետազոտություններ: Պետական բյուջեից հատկացված 8.6 մլրդ դրամը, այդ թվում՝ ԵՊՀ-ում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման համար, հնարավորություն կտա մեր գիտնականներին և ուսանողներին աշխատել ժամանակակից տեխնոլոգիաներով ու միջոցներով:

Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ մենք միասին աշխատենք կրթության, գիտության և նորարարության ոլորտներում, որպեսզի մեր երկրում ստեղծենք կայուն, արդիական և մրցունակ հասարակություն:

Վստահ եմ, որ արհեստական բանականության ճիշտ կիրառությունը կարող է լավ գործիք լինել այդ ճանապարհին։ Միաժամանակ, ինչպես տեխնոլոգիական զարգացման մյուս դեպքերում արժեքային կրթությունը դառնում է առանցքային՝ ստեղծված հնարավորությունները հանրային զարգացմանն ի նպաստ օգտագործելու և խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Սա էլ է կրթության համակարգի խնդիրը, որ պիտի լուծենք՝ գիտելիքն ու հմտությունը փոխանցելուն զուգընթաց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան