Ներքին 5 տարի առաջ - 20:30 01-06-2021

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հրապարակել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․

«Իմ սիրելի, փոքրիկ բարեկամներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը:

Մենք՝ մեծերս, կյանքում ունենք կարևորագույն առաքելություն և պարտականություն՝ ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր առողջության, կրթության համար, պաշտպանել ձեր իրավունքներն ու լավագույն շահերը՝ ձեր մանկությունը դարձնելով լիարժեք ու ապահով:

Դուք ձեր անկեղծությամբ ու անմիջականությամբ, մանկական մաքրությամբ երփնավառ գույներով զարդարում եք ձեր ծնողների, հարազատների, երկրի առօրյան:

Ամառնամուտի այս ջերմ տոնի առիթով կրկին շնորհավորում եմ մեր փոքրիկներին, մաղթում անվրդով երկինք, անհոգ մանկություն, քաջառողջություն, ընտանեկան սեր, ջերմություն, բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»