Ներքին 1 տարի առաջ - 16:20 24-01-2025

«Գյումուշ» պոմպակայանում խնդիրները կարգավորվել են, ջրամատակարարումը վերականգնվել է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը երկար մտածելուց հետո արձագանքել է Oragir.News-ի հարցմանը, որն առնչվում էր Ամանորից առաջ երկարատև ջրանջատումներին, ինչը հանրային բողոքի և տագնապի ալիք էր բարձրացրել։

«Տեղեկացնում եմ, որ ք.Երևան Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում 2024թ. դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ջրանջատումները պայմանավորված են եղել Րաֆֆու փողոցի 600մմ պողպատե խողովակի վթրավերկանգնողական աշխատանքներով, իսկ դեկտեմբերի 27-ի ջրանջատումը պայմանավորված է եղել Տիչինա փողոցի և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարևանությամբ առկա 1200 մմ ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով ։

Հայտնում եմ, որ «Գյումուշ» պոմպակայանում առաջացած խնդիրներն ընկերության համապատասխան ծառայության կողմից կարգավորվել են և բնականոն ջրամատակարարումը վերականգնվել է»,- հայտնել է «Վեոլիա Ջուրը»։

Հիշեցնենք՝ https://oragir.news/hy/material/2024/12/27/140401 2024-ի դեկտեմբերի 27-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների բազմաթիվ բնակիչներ բողոքել էին, որ 8 ժամից ավելի է՝ ջուր չունեն, ավելին՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունից փոխանցել են, որ հոսանքի անջատման հետևանքով է նման խնդիր առաջացել։ «Ասում են՝ հոսանքազրկվել է Գյումուշ պոմպակայանը»,- ասել էր բնակիչներից մեկը։ Oragir.News-ը կապ էր հաստատել ՀԷՑ լրատվական ծառայություն, որտեղից պատասխանել էին՝ խնդրի մասին տեղյակ են, բայց դա իրենց տիրույթում չէ, այլ «Վեոլիա ջուր» ընկերության։ Oragir.News-ը կապ էր հաստատել նաև «Վեոլիա Ջուր», որտեղից գրավոր հարցում էին պահանջել։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը