Արտաքին 3 տարի առաջ - 15:00 22-05-2023

Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստան, սակայն խնդիրը կարգավորվել է

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստանի տարածք, քանի որ վերջինիս այցը եղել է անցանկալի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РБК հեռուստաընկերությունը՝ հղում անելով Զատուլինի մամուլի ծառայության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Զատուլինին թույլ չեն տվել հատել անձնագրային հսկողության գոտին։ Քաղաքական գործչի մամուլի ծառայությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջամտությունից հետո խնդիրը լուծվել է, և նա կարողացել է մուտք գործել Ղազախստան։

Պատգամավորը ռուսական Gazeta.ru պարբերականին հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ գտնվում է Ղազախստանի Բայկոնուր քաղաքում։ Նրա խոսքով՝ անցակետում իսկապես խնդիրներ են եղել, սահմանապահները չեն կարողացել բացատրել, թե ինչն է դրանց պատճառը։

Զատուլինը միևնույն ժամանակ նշել է, որ միջադեպի մեջ քաղաքական երանգներ չի տեսնում։ «Ափսոսում եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարող բացատրել, թե ինչ պահանջներ են եղել իմ դեմ, քանի որ սահմանապահներն էլ դա չեն կարողացել բացատրել։ Դեսպանի և ՌԴ դեսպանատան միջամտությունից հետո թյուրիմացությունը կամ սադրանքը կասեցվել է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Զատուլինը նախորդ տարվա հունիսին Զատուլինը քննադատել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ինքնհռչակ հանրապետությունները Ռուսաստանի մաս չճանաչելու հետ։ Զատուլինը նշել էր, որ Ռուսաստանի դաշնակիցները գործընկերությանը վերաբերվում են «շվեդական սեղանի պես՝ ինչ սիրում են, վերցնում են, իսկ ինչ չեն սիրում, չեն վերցնում»։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները նույնպես արգելել էին Զատուլինի մուտքը Հայաստան՝ վերջինիս անցանկալի անձ հայտարարելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով