Օրակարգ. Ռուբեն Վարդանյանը պատժվում է՝ արցախցիների կողքին կանգնելու համար. Սիրանուշ Սահակյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ մեկնարկած շինծու դատական գործընթացի, դրա նպատակների, հնարավոր զարգացումների, Ռուբենի Վարդանյանի գործն առանձնացնելու շարժառիթների, Արայիկ Հարությունյանի ցուցմունքի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքին, որը, իրավապաշտպանի գնահատմամբ, բավարար չէ։

Սիրանուշ Սահակյանն համոզմունք հայտնեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն առանձնակի խիստ է պատժվում՝ արցախցիների կողքին կանգնելու համար.

«Ըստ էության՝ Ռուբեն Վարդանյանն ավելի ուշ փուլում՝ պատերազմից հետո է վերաբնակվել Արցախում։ Թեև իրեն հայտնի են եղել ադրբեջանական ճնշումները, կազմալուծելու պետականությունը, հանցագործություններ կատարելու բնակչության դեմ, այս ծանր պայմաններում անձնական զոհողությունների գնով կանգնել է Արցախի բնակչության կողքին՝ հույս արթնացնելով։ Եվ կարծում եմ՝ այս գործունեությունն էլ պատժելի գործունեություն է, և ըստ էության՝ այս 2 հատկանիշներով նրանք արհեստականորեն առանձնացրել են Ռուբեն Վարդանյանի գործը։ Երբ մենք բովանդակային ենք ծանոթանում, հասկանում ենք՝ այն նույն ապացույցները, ինչը դրված են 15 անձանց դատավարությունների հիմքում, դրված են նաև Ռուբեն Վարդանյանի դատավարությունում, ուստի նույն ապացույցների շրջանակներում են մեղադրանքները ձևակերպվում, ուստի իրավական հիմքեր չկային դրանք առանձնացնելու, բայց բոլոր դեպքերում քաղաքականապես նրանք նպատակահարմար են համարել այս գործընթացներն առանձնացնել»,- կարծում է նա։

Սահակյանը նաև նշեց, որ Ադրբեջանում դատապարտում են Արցախի ինքնորոշման իրավունքը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում. Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»