Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 22-01-2025

Սեյրան Օհանյանի թույլտվությամբ են խողովակաշարը գողացել. քաղաքացի

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչը 8,5 միլիոն դրամի վնաս է կրել, դրա մեջ նախկին գյուղապետը մեղադրում է Սեյրան Օհանյանին։

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1999-2005 թվականների գյուղապետ Վազգեն Մալխասյանը դիմել է Oragir.News-ին՝ պատմելով իր խնդրի մասին։ Մալխասյանն ասում է, որ 8 տարի այգի է մշակել, բայց «Եղվարդշին» ԲԲԸ-ն երկաթյա զույգ խողովակաշարը ապամոնտաժելու ժամանակ հրդեհ է առաջացրել, որի արդյունքում 800 միլիոնի վնաս է պատճառել Մալխասյանին ու համագյուղացիներին՝ այրելով 11 հա հողատարածք։

Մալխասյանի խոսքով՝ խողովակները ունեցել են ստրատեգիական նշանակություն։ Վազգեն Մալխասյանը այսօր իր ընտանիքով ստիպված տեղափոխվել է Ռուսաստան, որպեսզի կարողանա փակել վարկերը։ Վնասը չփոխհատուցելու մեջ նա մեղադրում է ԱԺ «Հայաստան» կուսակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Սեյրան Օհանյանի հետ, որը նշեց՝ ինքը տեղյակ է այդ դեպքից, իրեն այդ մասին ասել է հենց Վազգեն Մալխասյանը, բայց «Եղվարդշին»-ի գործողությունների հետ ինքն անձամբ կապ չունի։

«Այդ մարդը ինձ հետ խոսել է քարոզարշավի ժամանակ։ Ես ասել եմ՝ եթե մեր քաղաքական ուժն ընտրվի, միգուցե կարողանամ օժանդակել։ Ես ասել եմ՝ գնա, դիմիր վարչապետին, դատական գործ բացիր։ Այդ մարդը ինձ բազմիցս զանգել է, շանտաժի է ենթարկել, սպառնացել վնասել իմ երեխաներին։ Երկաթյա խողովակները ստրատեգիական նշանակություն դժվար թե ունենան, դրանք պետք է լինեն կա՛մ ջրատար, կա՛մ այլ կերպ կիրառելի, բայց ոչ ռազմավարական նշանակության»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով