Ներքին 5 տարի առաջ - 17:19 16-10-2021

Ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է․ Սենոր Հասրաթյանը` Սեյրան Օհանյանի ՌԴ մեկնելու արգելքի մասին

Այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջոմ գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ ՌԴ մեկնելու արգելիքին:

Հասրաթյանը գրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդն արդեն Շուշիի մատույցներում էր, Սեյրան Օհանյանը, որպես կամավորական` գտնվելով գործողությունների էպիկենտրոնում, փորձում էր իր խորհրդատվությամբ օժանդակել հայոց բերդաքաղաքի պաշտպանության կազմակերպմանը, սակայն անտեսվեց:

«Սակայն, ըստ որոշ ականատեսների, բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց փորձառու գեներալի նկատառումները, այլև կենտրոնակայանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան արժանացրեց անպարկեշտ պատասխանի... Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց»,- գրել է Հասրաթյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին...

«Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել։ Բայց, որ ասօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է...»,- գրել է Հասրաթյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի