Ներքին 3 տարի առաջ - 14:01 14-11-2022

«Փորձը փորձանք է դառնալու». Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնուն ձերբակալելու վերաբերյալ տեղեկությունների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանն անդրադարձել է մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկություններին, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել:

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է.

«Հաշվի առնելով ինձ ուղղված բազմաթիվ զանգերը, նամակները, որոնցով հարցնում եք՝ ինչ վերաբերմունք ունեմ մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել:

Չմեկնաբանելով, թե ում կողմից և ինչու են կազմակերպվում այսպես կոչված տեղեկատվական «արտահոսքերը», ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով Ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

ՀԳ
Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով