Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 22-01-2025

Եթե որևէ ձեռք եք զգում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն է․ Փաշինյանը՝ հայտարարագրման գործընթացի մասին

Համընդհանուր հայտարարագիր պահանջելով՝ պետությունը չի մտնում քաղաքացիների գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայտարարագրման նոր համակարգի ներդրման մասին հերթական հարցին։

«Այդ նույն այլաբանությամբ՝ երբ թոռները գնում են պապիկների գիրկը ու մտնում պապիկների գրպանները, պապիկը թաթերին չի տալիս՝ ասում՝ ինչի՞ եք մտնում իմ գրպանը․ որովեհտև հարազատի հարաբերություն է»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե պետությանը չպետք է ընկալել որպես թշնամի և քաղաքացու ընկալումը պետության հանդեպ պետք է փոխվի։

Փաշինյան առաջարկում է այլևս չասել՝ պետությունը մտնում է մեր գրպանը․ «Պետությունը ձերն է․․․ Եթե որևէ ձեռք եք զգում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան