Ներքին 5 տարի առաջ - 15:53 29-07-2021

Ով է գրպանում կորոնավիրուսի թեստերի գումարը. գերատեսչություններն իրար վրա են գցում պատասխանատվությունը

Հայաստանի սահմանին՝ մասնավորապես Բավրայի անցակետում գործող Ecosense և Դավիդյանց լաբորատորաների մասնաճյուղերի կողմից իրականացվող COVID 19-ի թեստավորման ժամանակ մարդկանցից որոշ դեպքերում չեն պահանջում համապատասխան կոնտակտները՝ հեռախոսի համար կամ էլեկտրոնային հասցե, որպեսզի հետո հայտնեն թեստի արդյունքները, փոխարենը պարտաճանաչորեն գանձում են 15.000 դրամները:

Թեստավարումն անց է կացվում նաև 1 տարեկանից բարձր երեխաների համար:

Առկա խնդիրների ու խախտումների մասին պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ այդ խնդիրն իրենց իրավասության ներքո չէ, և իրենք թեստավորումն իրականացնող լաբորատորիների վերահսկիչ գործառույթ չունեն:

Նրանք մեզ ասացին, որ կապ հաստատենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որը կարող է մեր հարցերին պատասխանել:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ իրենք նույնպես թեստավորումն անցկացնող լաբորատորիաների նկատմամբ վերահսկիչ գործառույթ չունեն, քանի որ նրանք մասնավոր լաբորատորիաներ են:

‹‹Հավելյալ պարզաբանումների համար կարող եք զանգահարել նախարարություն››,-ասացին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան