Ներքին 4 տարի առաջ - 11:21 13-08-2022

ԱԳՆ-ն իր վրայից գցում է պատասխանատվությունը

ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի և Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի` Հայաստան մուտքի վերաբերյալ դեռևս պետական մարմիններից հստակ պարզաբանում չկա: Ավելի վաղ իշխանությունները «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:

ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե ինչ հիմքով է արգելվել Մասիս Աբրահամյանի և Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան: ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանեց, թե այս հարցերի վերաբերյալ ԱԳՆ-ն գործառույթ չունի:

Հունանյանին հարցրինք՝ իսկ ինչ է պատասխանել ԱԳՆ-ն Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիմումներին` կապված Ֆրանսիայի քաղաքացի Մուրադ Փափազյանի մուտքի արգելքի հետ, այստե՞ղ էլ ԱԳՆ-ն գործառույթ չունի։ Այս հարցադրմանը ԱԳՆ մամուլի խոսնակը մինչ այժմ պատասխան չի տվել, որովհետև հավանաբար այս դեպքում հնարավոր չէր պատասխանատվությունը ԱԳՆ-ի վրայից ցրել, քանի որ դիմումը հենց ԱԳՆ է ուղարկվել:

Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները կամայական կերպով կարող են ցանկացած սփյուռքահայի մուտքն արգելել և դրա համար որևէ մեկին պարզաբանում չտալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան