Ներքին 4 տարի առաջ - 09:40 24-05-2022

Մի՛ կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը․ ընդդիմությունը՝ ԱԳՆ աշխատակիցներին

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջատվե՛ք Նիկոլից, մի՛ կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»:

Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը. «Այդ թվում՝ կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը:
Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»