Ներքին 1 տարի առաջ - 13:00 22-01-2025

«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած ռուս գործարարի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է․ փաստաբան

«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած ռուս գործարար Օլեգ Գուսովի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Այս մասին «РИА Новости»-ին ասել է ընտանիքի փաստաբան Հայրատ Հիկմատուլինը:

Հիկմատուլինի խոսքով՝ Գուսովը բացել է շիշը վկաների ներկայությամբ, իսկ փորձաքննությունը հայտնաբերել է քիմիական նյութով թունավորում:
«Պահեստների աշխատակիցները հաստատել են, որ ջուրը եկել է կնքված վիճակում և նույն ձևով տեղափոխվել խանութ, ինչը բացառում է շշերի փոփոխման քրեական վարկածը»,-ասել է Հիկմատուլինը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Վլադիկավկազի 65-ամյա բնակիչ Օլեգ Գուսովը կերակրափողի այրվածք էր ստացել այն բանից հետո, երբ խմել էր «Ջերմուկ» հանքային ջրի շշից, որի մեջ քացախաթթու էր եղել: Հարուցվել էր քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու փաստի առթիվ, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ): Գուսովի այրին և դուստրերը հայց էին ներկայացրել հանքային ջուր արտադրողի դեմ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից 2025 թվականի հունվարի 20-ին հայտնել են, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին ապացույցներ է ներկայացրել «Ջերմուկ» հանքային ջրի միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: «Ջերմուկ գրուպ»-ը Գուսովի ընտանիքի հայցն անհիմն է անվանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով