Ներքին 5 տարի առաջ - 14:00 12-02-2021

ԳՈՐԻՍԻ 30-ԱՄՅԱ ԲՆԱԿՉԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի վայր են մեկնել վերոնշյալ քննչական բաժնի քննիչները և իրականացրել զննություն:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի 30-ամյա բնակիչը, իր տան ննջասենյակում, ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված հրազեն հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգից ծնոտի ուղղությամբ կրակոց արձակելու եղանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «АК» տեսակի ինքնաձիգը` ապահովիչը մենահատ կրակի դիրքում, փամփշտանոցում` 1 փամփուշտ: Վերցվել են կրակոցի արգասիքներ, հագուստներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով