Մամուլ Տեսանյութ 1 տարի առաջ - 13:50 21-01-2025

Փոխնախարարի չծայառած որդին, Մարությանի բոյկոտը, Չախոյանի վարույթը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները, գիշերամիզությամբ տառապողները, վատ տեսողություն ունեցող երիտասարդները, սակայն փոխնախարարի որդին այդպես էլ օրենքի որեւէ կետով ծառայությանը պիտանի չդարձավ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը:

Ինչ խոսք, լավ է հնչում, իսկ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը:
Հիշեցնենք, որ Մարությանը առաջարկում է փետրվարի 1-ից մտնել ավտոբուս, տալ 100 դրամ եւ երթեւեկել, բայց իշխանությունը, կարծես թե, մտադիր է տուգանք կիրառել քաղաքացիների նկատմամբ, որը կլինի 50.000 ՀՀ դրամ: Ու դժվար թե Հայկ Մարությանը, Գագիկ Բեգլարյանի ու Հովիկ Աբրահամյանի հարեւանությամբ գտնվող իր տունը գրավադրի, որպեսզի մարդկանց օգնի վճարել այդ տուգանքները: Արդյունքում` քաղաքացին իր տուգանքի հետ միայնակ կմնա»։

Մամուլի ուշագրավ մյուս հրապարակումները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»