Ներքին 1 տարի առաջ - 20:16 19-01-2025

34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է Արցախի նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած անվանական ատրճանակ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 8-ին, զենքի, զինամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ Ազգային Անվտանության ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ 34-ամյա Շեկո Խ․-ն 2022թ. Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում հաշվառվելուց հետո Արցախի նախագահի կողմից ստացել է անվանական ատրճանակ, որը կրում է մինչ օրս և հիմնականում պահում է իր մոտ առկա կաշվե փոքր պայուսակի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 15-ին ժամը 17։00-ի սահմաններում Շեկո Խ․-ն ներկայացել է Տավուշի մարզային քրեակամ վարչություն և ներկայացրել «Գլոկ 17» տեսակի 9.19 մմ տրամաչափի ատրճանակ ու թույլտվության կտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը որպես պարգևատրում ստացել է 2022թ. նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից:

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Շեկո Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան