Ներքին 2 տարի առաջ - 19:02 31-01-2024

Արցախի քաղաքացու մոտ անվանական զենք, մարտական փամփուշտներ են հայտնաբերվել. նա ձերբակալվել է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհով ընթացող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:

Կարճ ժամանակում Կ. Բաղյանն ու Դ. Հովհաննիսյանը ուղևորվում են Երևան-Սևան ավտոճանապարհ, և նշված ճանապարհի 10.5 կմ հատվածում նկատում են «յաշիկը», և կանգնեցնում այն:

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, և նրա ավտոմեքենայում հայտնաբերվում է օպտիկական սարք, ձեռքի պայուսակում՝ թվով 13 մարտական փամփուշտներ:

Վարորդը՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Էդուարդ Հարությունյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պատճառով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին:

Ըստ տեղեկության՝ կասկածյալը խոստովանում է, որ Զինված ուժերում օգտագործվող օպտիկական սարքն ու մարտական փամփուշտները ինքը բերել է Արցախից, իսկ ատրճանակը, որը որպես պարգևատրություն իրեն է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, թողել է Արցախում:

Է. Հարությունյանը ոչ մի անգամ պատերազմական գործողությունների չի մասնակցել, ըստ հավաստի տեղեկությունների՝ Ստեփանակերտում ունեցել է վուլկանիզացիա:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»