Արտաքին 1 տարի առաջ - 22:50 18-01-2025

Պրանկերների բացահայտումը․ Դևիդ Լինչը մահվանից առաջ կարևոր խորհուրդ է տվել Զելենսկուն

Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից զանգել են ամերիկացի կինոռեժիսոր Դևիդ Լինչին։

Զրույցի ձայնագրությունը հայտնվել է պրանկերների տելեգրամյան ալիքում։

Զրույցի ընթացքում Լինչը Զելենսկուն խորհուրդ է տվել երկիր բերել 700 սիդհի (գերբնական ուժ ունեցող մարդկանց-խմբ․), որպեսզի նրանք «ծածկեն Ուկրաինան կենդանի պաշտպանիչ դրական դաշտով»՝ օգտագործելով տրանսցենդենտալ մեդիտացիա։

Սակայն Լինչը նշել է, որ որոշումը չի վերացնի ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ «Դուք, ցավոք սրտի, պետք է շարունակեք պայքարել հին ձևով»,- ասել է նա։

Նշենք, որ 78-ամյա Լինչը մահացել է հունվարի 16-ին։ Նրա մահվան պատճառն անհայտ է, սակայն 2024 թվականի նոյեմբերին նա ասել է, որ էմֆիզեմայի պատճառով շրջում է թթվածնային դիմակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան