Արտաքին 4 տարի առաջ - 13:59 03-02-2022

Մահվանից առաջ Տալկովը զենք է գնել սպառնալիքների պատճառով

Երաժիշտ Իգոր Տալկովը, որը սպանվել է 1991թ.-ին, մահվանից կարճ ժամանակ առաջ զենք է ձեռք բերել, հաղորդում է ռուսական Հինգերորդ ալիքը՝ հղում անելով արտիստի շրջապատին։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել անանուն սպառնալիքներից հետո։ Տալկովը հինգ հազար ռուբլի արժողությամբ գազային ատրճանակ է գնել և համերգից առաջ, որը վերջինն էր նրա համար, զենքն իր հետ տարել է ինքնապաշտպանության նպատակով։ «Իգորին չէր հետաքրքրում, թե երբ կլինի իր ելույթը՝ համերգի սկզբում, մեջտեղում, թե վերջում: Նա միայն ջանում էր վերջինը չլինել, իր գործընկերների հանդեպ հարգանքից ելնելով»,- ասում է մահացած երաժշտի նախկին տնօրեն Անդրեյ Բլինովը։

Քննության տվյալներով, 1991թ.-ի հոկտեմբերի 6-ին «Յուբիլեյնի» սպորտային պալատում համերգի ժամանակ կոնֆլիկտ է ծագել երգչուհի Ազիզայի անվտանգությունն ապահովող Իգոր Մալախովի, Տալկովի և Տալկովի տնօրեն Վալերի Շլյաֆմանի միջև։ Վիճելով արտիստների ելույթների հերթականության վերաբերյալ, ըստ հետաքննության վարկածի, Շլյաֆմանը, անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա Իգոր Մալախովին սպանելու նպատակով Տալկովի ձեռքից խլել է ատրճանակը, կրակել է նրա վրա, բայց վիրավորել է Տալկովին ձեռքի և կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով երգիչը մահացել է։

Այժմ Շլյաֆմանն ապրում է Իսրայելում, ուր տեղափոխվել է 1992թ.-ին, Ուկրաինայի տարածքով։

Այժմ հետաքննությունը պահանջում է հեռակա ձերբակալել Շլյաֆմանին, որը մեղադրվում է Տալկովի սպանության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան