Ներքին 4 տարի առաջ - 22:39 18-10-2021

Վանո Սիրադեղյանը կտակել է, որ մահվանից հետո իրեն հուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում․ Մերուժան Հովհաննիսյան

«Որպես պետական գործիչ, նա այնքան ներդրում ուներ, որքան չունեցավ Երրորդ Հանրապետության և ոչ մի ներկայացուցիչ՝ Ղարաբաղյան շարժման ժամանակներից մինչև այսօր»,- հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացած քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մասին նշում է նրա մտերիմներից արձակագիր Մերուժան Հովհաննիսյանը։

Վանո Սիրադեղյանը, որը 2000 թվականից սկսած հետախուզման մեջ էր, հնարավորություն չունեցավ վերադառնալու Հայաստան նույնիսկ հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ չվերադարձավ՝ հարցին ի պատասխան՝ Մերուժան Հովհաննիսյանը պատասխանում է․ «Պետք է դատական նոր պրոցես սահմանվեր, արդարացվեր, վերականգնվեին իր իրավունքները և իրավունք վերապահվեր իրեն հանրապետություն վերադառնալու» Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Վանո Սիրադեղյանը կտակել է, որ մահվանից հետո իրեն հուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում