Ներքին 1 տարի առաջ - 23:01 17-01-2025

Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան

Բաքվում «դատապարտվում», նվաստացվում ու խոշտանգվում է մեզնից յուրաքանչյուրը, որովհետև այնտեղ գտնվողները ներկայացնում են մեզ, մեր հավաքական արժանապատվությունը, պայքարն ու ձախողումները: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Եթե չեք կարող կամ ցանկանում որևէ կերպ աջակցել հայ պատանդներին ազատելու ջանքերին, ապա գոնե մի՛ արեք հետևյալ վտանգավոր գործողությունները՝

1. Մի՛ տարածեք ադրբեջանական կեղծ ու վիրավորական թեզերը.
2. Մի՛ տարածեք մեր պատանդներին նվաստացած վիճակում ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութերը.
3. Մի՛ վիրավորեք կամ այլ կերպ թիրախավորեք մեր պատանդներից և ոչ մեկին.
4. Մի՛ քննադատեք մեր պատանդներին, եթե հանկարծ կտեսնեք կամ կլսեք նրանց որևէ հայտարարություն, քանի որ նրանք այդ վիճակում ազատ են ասելու ցանկացած բան, միայն թե վերադառնան Հայրենիք, իսկ ալիևյան ֆաշիստական քարոզչամեքենան էլ կարող է կեղծել ցանկացած փաստ:

Համբերություն, ողջախոհություն ու հավաքական արժանապատվություն բոլորիս»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան