Ներքին 5 տարի առաջ - 23:32 01-07-2021

Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով երկրի հետագա ճակատագրին և կարգավիճակի հարցին, հայտարարել է, որ ԱՀ իշխանությունը, ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմի մեջ մտնելու որևէ տարբերակ։

«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

«Գոնե փաստարկների առումով սա ընկալելի է միջազգային հանրության համար, քանի որ հակամարտության կարգավորման 3 սկզբունքից 2-ն արդեն ժամանակավրեպ են։ Այսինքն` տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքներն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը սա շատ լավ գիտակցում են: Դրա համար այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք: Իհարկե, պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ գործուն ջանքեր գործադրի: Հույս ունենք, որ առաջիկայում այս մասով որոշակի դրական առաջընթաց լինելու է»,- եզրափակել է Արցախի պետնախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով