Ներքին 1 տարի առաջ - 19:21 17-01-2025

Լոռու բնակավայրերից մեկում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ. shamshyan.com

Հունվարի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 15-ամյա տղան 2024 թվականի սեպտեմբեր ամսին սեռական հարաբերություն է ունեցել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:

Մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ հունվարի 15-ին պարզել են դեպքի որոշ հանգամանքներ։

Ըստ այդ տեղեկությունների՝ 2024թ. սեպտեմբեր ամսին երեկոյան հեռախոսով պայմանավորվել և բնակավայրերից մեկում կիսաքանդ շինությունում այդ տղան հանդիպել է իր ծանոթ աղջկա հետ, ով իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, սակայն վերջինս մերժել է, որից հետո տղան իր կամքին հակառակ իջեցրել է իր տաբատը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Այդ ընթացքում աղջիկը մի քանի անգամ ապտակել է տղային որպեսզի իրեն բաց թողնի, սակայն վերջինս բաց չի թողել:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տղային հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով