Ներքին 2 տարի առաջ - 10:26 27-08-2024

Լոռու մարզում 20-ամյա տղան 10-ամյա երեխային տարել է ծառի տակ, մերկացրել, սպառնացել և կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. shamshyan.com

Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժիներից մեկի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Փ․-ն փայտյա երկար ձողը ձեռքին գնացել է գյուղերից մեկի 10-ամյա բնակչի մոտ, սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն արել վերջինիս, սակայն մերժում ստանալուց հետո, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցնելով և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ մերկացրել է նրան, ինքը՝ նույնպես մերկացել, ապա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Այդ ամենին ականատես է եղել Լոռու մարզի բնակիչ 74-ամյա մի բնակիչ, ով վերջիններիցս պահանջել է դադարեցնել հիշյալ գործողությունները, մի քանի անգամ ձեռքով հարվածել Մ․ Փ․-ին, իսկ երեխային տարել և հանձնել է մորը՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության տարածքային բաժնի ծառացողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Մ.Փ․-ն իրենց տան մոտ հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից էլ՝ ձերբակալվածների պահման վայր:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով