Օրակարգ․ Եթե 40+10 հազար ծրագիրը դադարեցվի, արցախցիների արտագաղթը կեռապատկվի․ Մարիամ Աբրահամյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Աբրահամյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մարիամ Աբրահամյանի հետ զրուցել ենք արցախցիներին տրամադրվող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը դադարեցնելու շարժառիթների ու դրա հետևանքների, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ-ում բնակարաններով ապահովելու ծրագրի, դրան դիմելիության ցածր ցուցանիշների պատճառների, արտագաղթի միտումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մարիամ Աբրահամյանը կարծում է՝ եթե 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը դադարեցվի, ապա արցախցիների արտագաղթը կեռապատկվի։ «Ըստ որոշ աղբյուրների՝ հայտնում են, որ 2023 թվականի սեպտեմբերից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը մեկընդմիշտ լքել է մոտ 15 հազար արցախցի, և սա այն պարագայում, երբ գործում էր 40+10 ծրագիրը։ Տրամաբանական է՝ արդեն հասկանալ, թե ինչ կլինի, եթե այս ծրագիրը դադարեցվի․ այդ թիվը կարող է կրկնապատկվել, ինչու չէ՝ եռապատկվել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց նաև՝ արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագիրն իրականում արտագաղթը խթանելու ծրագիր է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի