Արտաքին 1 տարի առաջ - 20:17 16-01-2025

Թուրքիայի և Սիրիայի միջև առևտուրը դադարել է բարձր մաքսատուրքերի պատճառով

Սիրիայի նոր կառավարությունը եկամուտներ ստանալու նպատակով սահմանել է 300%-ից մինչև 500% մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների համար։ Դրա հետևանքով Թուրքիայի հետ առևտուրը լիովին դադարել է։ Սահմանային անցակետերում դա հանգեցրել է կիլոմետրանոց հերթերի։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա կոչվող շրջանի հացահատիկի, ընդեղենի, յուղատու սերմերի և արտադրանքի արտահանողների ասոցիացիայի նախագահ Ջելալ Քադոօղլուն նշել է, որ մաքսատուրքերի այս բարձրացումը գրեթե կանգնեցրել է թուրքական արտահանումը դեպի Սիրիա, հատկապես սննդամթերքի մասով։ Նա ընդգծել է դիվանագիտական և առևտրային հրատապ միջամտությունների անհրաժեշտությունը։

Մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը զգալիորեն ավելացրել է արտահանողների ծախսերը՝ ստեղծելով սահմանով ապրանքների տեղափոխման խոչընդոտներ։ Քադոօղլուն նշել է, որ Թուրքիայի արտահանումը դեպի Սիրիա, որը 2024 թվականին կազմում էր մոտ 30 միլիոն դոլար, այժմ հասել է զրոյի։ Նա նաև զգուշացրել է, որ այս միջոցառումները կարող են բացասաբար անդրադառնալ Սիրիայի քաղաքացիների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան