Մամուլ 1 տարի առաջ - 08:25 16-01-2025

Նոր ֆորմատի փնտրտուքներով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են իրականացնում՝ միասնական ճակատ ձեւավորելու նպատակով, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի մասին է։ Որոշները շտապել էին հերքել, թե չկա նման ֆորմատ, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում պահել հնարավոր չէ։

ՀԱԿ նախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ միացավ Հայկ Մարությանի կազմակերպած՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, Մարությանի հետ հաջորդ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցին, իհարկե, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե նախընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ են:

Սակայն հարցին՝ արդյո՞ք բացառում է Մարությանի հետ համագործակցությունը, բառացիորեն պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի բացառեմ»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս միավորումը կյանքի կոչելու հարցում ամենաշահագրգիռը հենց ՀԱԿ-ն է, որի անունից բանակցում է Լեւոն Զուրաբյանը, սակայն ամիսներ տեւած կոնսուլտացիաները մինչ օրս արդյունք չեն տվել, քանի որ թե՛ Թաթոյանը, թե՛ Մարությանը մեծ ամբիցիաներ ունեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան