Ներքին 1 տարի առաջ - 10:30 16-01-2025

Տիկնիկային թատրոնը վերանվանվել է 1 տարի առաջ

Օրերս Օragir.News-ը հայտնել էր, որ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնը վերանվանվել է՝ դառնալով Ազգային տիկնիկային թատրոն։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով՝ Օragir.News-ն այսօր կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ համապատասխան որոշումը կայացվել է դեռևս 1 տարի առաջ։ Նա մեզ փոխանցեց նաև կառավարության համապատասխան որոշումը, որը ընդունվել է 2023 թվականի հոկտեմբերի 19-ին։

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «Ազգային» կարգավիճակ։

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել կանոնադրության փոփոխության գրանցումը»,- նշվում է որոշման մեջ։


Oragir.News-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանն ասաց, որ կառավարության որոշմամբ՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կոչում, «Պետականը» դարձել է «Ազգային»։

Կից ներկայացնում ենք փաստաթղթերը։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող