Մամուլ 1 տարի առաջ - 08:43 15-01-2025

Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած ՔՊ-ականների հերքումներին, նիստը, իսկապես, ավարտվել է ծեծկռտուքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի միջեւ։ Պատմում են, որ Հայկ Սարգսյանը, որը վերջին նիստերին ստանձնել է երկրի թիվ մեկ բնապահպանի կարգավիճակը եւ կուսակցական ակտիվի նիստերին խոսել անտառահատումների մասին, վերջին նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, թե ինքը կոռուպցիոն սխեմա է տեսնում, որ անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական ճանապարհով գնալ եւ պատժել բոլոր մեղավորներին՝ նախարարից սկսած, մարզպետով վերջացրած։ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ընդգծված պաշտպանել է Ղալումյանին, որը նաեւ իր քավորն է, մի քանի անգամ Հայկին փորձել է բերել ավելի թիմային, կառուցողական դաշտ՝ ասելով, որ եթե կա խնդիր, ու կարող են այն լուծել, պետք է մտածել՝ գնալ այդ ճանապարհով, կանգնեցնել անտառահատումների գործընթացը, սակայն Հայկ Սարգսյանը պնդել է, որ պետք է իրավապահները զբաղվեն կատարվածով ու պատժեն մեղավորներին, որ հաջորդ պաշտոնյաների մտքով չանցնի՝ նույն ճանապարհով գնալ։

Ընդ որում՝ Տավուշից բացի, խոսել է նաեւ Արարատի մարզի անտառահատումների մասին, Փաշինյանը դուրս է եկել ափերից, հանդիմանել, թե ուզածդ ինչ է, որ բոլորին դատե՞նք։ Փաշինյանի բացահայտ դիրքորոշումն ազդել է նաեւ կուսակցական շարքերի վրա, Տավուշի եւ Արարատի մարզերում անտառահատումների փաստով իրավական գործընթաց սկսելու հարցը դրել են քվեարկության, սակայն ներկաների մեծամասնությունը կողմ չի քվեարկել։ Քննարկումը ծանր նստվածք է թողել Հայկ Ղալումյանի վրա, նիստի ընթացքում քանիցս հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար, նիստի ավարտից հետո նյարդերը տեղի են տվել, եւ Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին է ռեպլիկներ թողել․ վերջինս 90-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, 1996-2000 թթ․ կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չարաշահումների պատճառով, մամուլը գրել է, որ այդ ընթացքում, սակայն, Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնե պարիսպներով դղյակ կառուցել:

Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է: Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել եւ հարվածել է Հայկ Ղալումյանին, նա էլ պատասխան է տվել։ Ծեծկռտուքին միջամտել են կանայք եւ բաժանել տղամարդկանց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան