Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:53 13-01-2025

Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ խնդիր է այն, որ այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են իշխանությունից հեռացնել օտարին ծառայող, կապիտուլյանտ իշխանությանը, իշխանափոխություն անելու համար փող, լրատվամիջոցներ, մարդկային ռեսուրսներ չունեն։ Իսկ շատ փող, լրատվամիջոցմներ, մարդկային ռեսուրսներ ունեցող «նախկինները» մի նպատակ ունեն՝ ամեն կերպ պահպանել, ավելացնել 30 տարիներին իրենց կուտակած ունեցվածքը, ներկայումս դա լավ է ստացվում։ Բացի այդ, Հայաստանում իշխանափոխություն անելու համար դրսի հզոր կենտրոններից մեկից՝ Ռուսաստանից կամ Արևմուտքից պետք է ազդակ լինի, որը չկա, այդ կենտրոններին ձեռնտու է բոլորին Հայաստանի հաշվին զիջումներ անող ՔՊ-ական իշխանությունը։ Երևանի կենտրոնը տարեմուտին զարդարելու համար 550 միլիոն դրամ է մսխվել, սակայն հին նոր տարուն՝ հունվարի 13-ին Հայաստանի գլխավոր տոնածառը հանված է։ Մայրաքաղաքի զարդարման պատրվակով 550 միլիոն դրամ մսխելը և Երևանում հասարակական տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր, իշխանափոխության հանգեցներ, բայց ոչ՝ Հայաստանում։ Արցախը հանձնեցին, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնեցին, Կիրանցի հողերը հանձնեցին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը հողատու իշխանությանը անգամ անվստահություն չհայտնեց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում