Ներքին 3 տարի առաջ - 18:53 29-06-2023

Դավիթ Գալստյանին ինչ ասել են, այն էլ բերել է․ եթե բադրիջան բերեր, ասեր՝ հրթիռ է, բանակը պիտի ընդունե՞ր

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ 40 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։

Փաստաբան, նախկին դատախազ, Ալեքսանդր Սիրունյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթ Գալստյանին ոչ միայն կալանավորելու, այլև մեղադրելու հիմքեր չկան։

«Կոպիտ օրինակ բերեմ․ եթե Դավիթ Գալստյանը ոչ թե ոչ պիտանի հրթիռներ բերեր, այլ երկար բադրիջաններ բերեր, տար բանակին ասեր՝ սա հրթիռ է, ինձ էդպես են ասել, բանակը պիտի ընդունե՞ր։ Սա նշանակում է, որ Դավիթ Գալստյանը խարդա՞խ է։ Չէ, ավելին, ես տեղեկություն ունեմ, որ Դավիթ Գալստյանին ինչ ասել են, այն էլ բերել է։ Նա ո՛չ իմ հարազատն է, ո՛չ էլ ընկերը, բայց նա այս մեղադրանքի շրջանակներում խարդախ չէ»:

Սիրունյանն ընդգծեց, որ մեր իրավապահ համակարգից որևէ կառույց իր տեղում չէ։

«Իմ վերաբերմունքը իշխանության կառավարման համակարգի վերաբերյալ հայտնի է ու չի փոխվելու։ Դա չի նշանակում, որ իրավապահ համակարգում պետք է լինեն դեբիլներ։ Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլն ամեն երեկո նստում է, ասում է՝ Պատրոնին բռնեցի՞ք, թե՞ չբռնեցիք։ Համոզված եմ՝ այդպես չէ։ Երբ դատախազն իր տեղում չէ, քննիչները զբաղված են եսիմինչով․ էդպես էլ պետք է լիներ։ Երեկվա դատարանի որոշումը համարում եմ ճիշտ և ուշացած»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով