Ներքին 1 տարի առաջ - 17:38 11-01-2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ հնարավոր գործողությունն ապօրինի է Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը գրում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված։

Նա իրավասու չէ Արցախի ժողովրդի՝ 150․000 մարդու ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ամրագրած Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ, ինչպես ինքն է հայտարարել, ոչ մի կերպ չի ներկայացնում այդ 150․000 մարդուն։

Բացի դրանից, ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարելը ռազմավարական բնույթի գործողություն է, այդ մտադրության մասին նշված չէ կառավարության ծրագրում, նշված չէ ՔՊ-ի նախընտրական ծրագրում, որի հիման վրա գործող վարչախմբին տրվել է ենթադրական վստահությունը։

Բաքվի բռնապետն իր հերթին պետք է լավ իմանա, որ նրա հայաստանյան գործակցի հնարավոր գործողությունն այս ուղղությամբ ապօրինի է, և հետագայում չեղարկվելու է հայ ժողովրդի կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան