Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:07 22-07-2025

Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խումբը լուծարելու մասին

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Քննարկումների ընթացքում անդրադարձանք գլոբալ գործընթացներին, տարածաշրջանին սպառնացող հնարավոր անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Իմ հարգարժան գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հայաստան-Ադրբեջան հետպատերազմյան գործընթացների մասին՝ հատկապես ընթացիկ փուլում։ Այդ համատեքստում անդրադարձել եմ նաև հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններին և առկա դրական դինամիկային։ Մենք համարում ենք, որ խաղաղության ուղին ունի լավ հեռանկարներ։ Այն իրական է, սակայն այդ ճանապարհի ավարտին հասնելու համար անհրաժեշտ մի շարք քայլեր դեռ չեն արվել՝ հատկապես հայկական կողմի կողմից», - նշել է Բայրամովը։

Նա կրկնել է Բաքվի պնդումներն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ երկրի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառելու նպատակով։

«Պետք է քայլեր ձեռնարկվեն հանրաքվե անցկացնելու ուղղությամբ, ինչպես նաև լիովին իր գործառույթը կորցրած և գործնականում գոյություն չունեցող Մինսկի խմբի և դրա ձևաչափերի լուծարման համար», - նշել է Բայրամովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»