Արտաքին 1 տարի առաջ - 21:11 09-01-2025

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու պլաններ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտարարել է Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունը:

Այս հայտարարությունը հետևում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտնած հետաքրքրությանը՝ Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ:

Թրամփը, որը նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի հունվարի 20-ին, այս շաբաթ հայտարարել էր, որ ռազմավարական կարևոր կղզու վերահսկողությունն ԱՄՆ–ից կողմից բացարձակ անհրաժեշտություն է: Նաև չէր բացառել ռազմական կամ տնտեսական գործողությունների կիրառումը, ինչպիսիք են Դանիայի դեմ մաքսատուրքերի կիրառումը:

Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, դարեր շարունակ Դանիայի վերահսկողության տակ է:

«Չկան պլաններ մեծացնել Միացյալ Նահանգների ներկայիս ռազմական հետքը Գրենլանդիայում»,–ասել են Reuters–ին՝ հավելելով, որ կշարունակեն սերտորեն համագործակցել Կոպենհագենի և Նուուկի (Գրենդլանդիայի մայրաքաղաք) հետ:

ԱՄՆ զինվորականները մշտական ​​ներկայություն ունեն Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ ավիաբազայում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով